ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ծխելը մի շարք հիվանդությունների պատճառ է
Ծխախոտի վնասի, դրա հետևանքով առաջացած մի շարք հիվանդությունների մասին այսօր «Արմատ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում խոսեցին էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը:
«Քրոնիկական թթվածնային քաղց ունեցող օրգանիզմում ծխելն առաջացնում է արյան խտացում: Այն բերում է թրոմբագոյացման, աթերոսկլերոտիկ հիվանդությունների: Իհարկե դա մեկ օրվա մեջ չի առաջանում, երկար ժամանակ է պահանջվում: Բայց ինչքան շատ է մարդ ծխում, այնքան ավելի կարճ է այդ ժամանակը»,- նշեց Բաղրամյանը:
Էնդոկրինոլոգի կարծիքով՝ շատ դեպքերում, երբ մարդն իմանում է, որ ինքը թույլ ծխախոտ է ծխում, մեկի փոխարեն ոչ թե հինգն է ծխում, այլ տասը: Եվ արդյունքում նա ավելի շատ վնասակար նյութեր է ստանում:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ բոլոր կախվածությունները մտքում են, ոչ թե մարմնում. «Ամեն անգամ, երբ մարդը հիշում է՝ կհիշի սուրճը, թե այլ բան, դա ռեֆլեքսային համակարգ է, որը նրան խթանում է ծխելու, և նա վերցնում է ծխախոտն ու ծխում: Եթե դու քեզ չխաբես, չհիշեցնես՝ այս մի անգամն էլ ու վերջ, դու չես ծխի, և կախվածությունն էլ հեշտությամբ կվերացվի: Երբ թողնում ես ծխելը, ամենամեծ հիմարությունն է քեզ թվում 30 կամ 40 տարի անընդմեջ ծխելը: Ոչ մի լավ հատկանիշ չունի ծխախոտը՝ ո՛չ հանգստացնող, ո՛չ օգտակար՝ ամեն ինչ ներշնչանքի հետևանք է: Օրինակ՝ Եվրոպայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե դու ծխող ես, ուրեմն երկրորդ կարգի մարդ ես: Իսկ մեզ մոտ նման բան չկա, ընդհակառակը՝ «ես լավ տղա եմ , ես թանգանոց ծխախոտ եմ ծխում» և այլն.. Ահա այսպիսի իրավիճակ է: Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ծխող մարդու ինքնագնահատականն ընկնի և նա իրեն վատ զգա»,- եզրափակեց հոգեբանը:
Բամինե Բաղրամյանը նշեց նաև, որ թթվածնի պահանջը հատկապես շատ է լինում աճման տարիքում, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում. «10-50 տոկոս վիժումների պատճառը ծխելն է, այն հետագայում կարող է արատներ առաջացնել նաև երեխայի մոտ: Պասիվ ծխող չդառնալու համար պետք է հնարավորինս քիչ գտնվել ծխողների միջավայրում: Լինում են դեպքեր, երբ բերում են երեխային քթի միջնապատ վիրահատելու, բայց հայրը ծխում է նրա մոտ, չի մտածում, որ միայն վիրահատելով չէ»:
Էնդոկրինոլոգ Բաղրամյանի կարծիքով՝ ծխող մարդիկ առհասարակ իրավունք չունեն խոսել շրջապատի ախտոտվածությունից, էկոլոգիայից, քանի որ առաջինը հենց նրանք են ախտոտում միջավայրը:
13.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ